14:39  ,  4 հունվարի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» 140 միլիոն ֆունտ ստերլինգ կառաջարկի Նեյմարի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» եւս մտադիր է պայքարել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի համար: Անգլիական ակումբը պատրաստ է 140 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել Բրազիլիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերի համար, հաղորդում է Daily Star-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կփորձի Նեյմարի հետ բանակցություններն ավարտել մինչեւ կատալոնական ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգումը: «Բարսելոնան» պատրաստ է եռապատկել Նեյմարի աշխատավարձը՝ մինչեւ 30 միլիոն եվրո տարեկան:

Նեյմարի հայրը չէր բացառել, որ ֆուտբոլիստը կհեռանա Իսպանիայից, քանի որ այդ երկրի հարկային օրենսդրությունը խնդիրներ է ստեղծում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում