19:10  ,  24 դեկտեմբերի, 2015

Ռունի. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բացարձակ աջակցում են Վան Գալին

«Մանչեսթեր Յունայթեդի» յուրաքանչյուր խաղացող պայքար է տանում խաղադաշտում մարզիչի համար եւ բացարձակ աջակցում է նրան, ասել է անգլիական թիմի հարձակվող Ուեյն Ռունին։

«Այժմ շատ մարդիկ են խոսում, գրում, թե ինչ է տեղի ունենում մեր թիմում, բայց իրականում նրանք շատ հեռու են ճշմարտությունից։ Բոլորս ձգտում ենք շատ աշխատել եւ մրցաշրջանը դարձնել հաջող մեզ համար։

Այո, վերջին մի քանի արդյունքները տխրեցնում են, եւ ծանր է համակերպվել դրա հետ։ Նորմալ է, որ անհաջողությունների ֆոնին թիմի ընդհանուր վստահությունը նախկինից ցածր է։ Բայց մենք անպայման կհաղթահարենք այդ դժվարությունները։

Ես եւ մի քանի վետերաններ մշտապես քննարկում ենք խնդիրները գլխավոր մարզիչի հետ»,- Ռունիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Բրիտանական մամուլը գրել էր, որ Ռունին թիմի մի քանի առաջատարների հետ դժգոհություն է հայտնել թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին ծանրաբեռնված մարզումային գործընթացի համար։

Անգլիայի առաջնության 17 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 29 միավորով 5-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում