18:15  ,  23 դեկտեմբերի, 2015

Eurosport.de. Մխիթարյանը վերածնվեց Կլոպի հեռանալուց հետո

Eurosport.de-ն նույնպես Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքական կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում:

«Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո հայ կիսապաշտպանը վերածնվեց: Թոմաս Տուխելն օգնեց նրան վերադարձնել հավատը սեփական ուժերին: Օբամեյանգի հետ Մխիթարյանը պարզապես քանդում է մրցակցի պաշտպանությունը: Բունդեսլիգայում 6 գոլն եւ 11 գոլային փոխանցումն արդեն խոսում է իր մասին»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ 26-ամյա Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ Whoscored.com-ի եւ Transfermarkt-ի վարկածով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ