16:42  ,  22 հունիսի, 2012

Կառլեն Մկրտչյանը հիվանդանոցում է

NEWS.am Sport-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը հունիսի 6-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում ենթարկվել է քթի վիրահատության:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստն ասել էր, որ արդեն տուն է վերադարձել եւ հունիսի վերջում պետք է միանար Դոնեցկի «Մետալուրգին», որը հավաք է անցկացնում Ավստրիայում:

Սակայն  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստն ասաց, որ առողջական խնդիրներ ունի եւ այժմ նա կրկին գտնվում է հիվանդանոցում: Որոշ անոթների բացվելու հետեւանքով, մի քանի օր է  չի դադարում արնահոսությունը ֆուտբոլիստի քթից: Կառլեն Մկրտչյանը ստիպված կլինի բաց թողնել նաեւ թիմի երկրորդ հավաքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով