20:51  ,  21 դեկտեմբերի, 2015

Հայ դահուկորդուհիներն՝ Ավստրիայում

Դահուկավազքի Հայաստանի կանանց հավաքականը մասնակցել էԱվստրիայում անցկացված Կենտրոնական Եվրոպայի երկրների տարածաշրջանային գավաթի խաղարկությանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Մրցումային առաջին օրը Հայաստանի երեք ներկայացուցիչներից 1,2 կմ ազատ ոճի արագավազքում Լիլիթ Տոնոյանը 43-րդն էր, իսկ Կատյա Գալստյանը՝ 44-րդը,  ընդհանուր 44 մասնակիցներից: Մինչեւ 20 տարեկանների պայքարում Աննա Մխիթարյանը զբաղեցրել է 70-րդ տեղը՝ 80 մասնակցից:

Ազատ ոճի 5 կմ տարածությունն Աննա Մխիթարյանը հաղթահարել է վերջինը՝ 46-րդը: 10 կմ չմշկային ոճում Լիլիթ Տոնոյանը 42-րդն, իսկ Կատյա Գալստյանը՝ 39-րդը էին ընդհանուր 44 մասնակցից:

Դասական վազքում Աննա Մխիթարյանը վերջինն էր մինչեւ 20 տարեկանների մեջ, իսկ մեծահասակների պայքարում Կատյա Գալստյանը 35-րդն էր, Լիլիթ Տոնոյանը՝ 38-րդը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում