12:05  ,  17 դեկտեմբերի, 2015

Արթուր Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը նվաճել են ոսկե մեդալներ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը ոսկե մեդալներ են նվաճել Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Արթուր Թովմասյանը լավագույնն է եղել օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը՝ հենացատկում: Օղակների վարժությունում Դավթյանն երրորդն էր, նժույգթափերում` երկրորդը: Ավելի վաղ նա ոսկե մեդալ էր նվաճել բազմամարտում:

Մոսկվայի «Օլիմպիական ավանում» դեկտեմբերի 14-16-ն անցկացված մրցաշարին մասնակցում են 30 երկրի 140 մարզիկներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում