19:52  ,  16 դեկտեմբերի, 2015

Սեդա Թութխալյանը՝ մոսկովյան մրցաշարի հաղթող

Ռուսաստանը ներկայացնող Սեդա Թութխալյանը նվաճել է Մոսկվայում անցկացված սպորտային մարմնամարզության կրկնակի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի Գավաթի հաղթողի կոչումը ազատ վարժություններում։

«Վերադարձնում եմ լավ մարզավիճակս, կձգտեմ ցույց տալ բարձր արդյունքներ։ Այս հաղթանակը մեծ նշանակություն չունի, կշարունակեմ աշխատանքը»,- Թութխալյանի խոսքը մեջբերում է rsport-ը։

Հիշեցնենք, որ այս մրցաշարում հաղթող է դարձել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը, որը բազմամարտում հավաքել է 87.450 միավոր` դառնալով Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկության ոսկե մեդալակիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում