Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր Յուրի Պատրիկեեւը վերսկսել է մարզումները: Այդ մասին հայտնել է Պատրիկեեւի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը:
«Յուրան այժմ մարզվում է, լավ է զգում իրեն: Ցանկություն է հայտնել միանալ հավաքականին: Մենք միայն ուրախ ենք դրա համար: Լիահույս եմ` առաջիկայում կտեսնեք նրա մեկնարկը միջազգային մրցաշարերում»,- Գեւորգյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հիշեցնենք, որ 36-ամյա ըմբիշը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2005 թվականից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում