15:44  ,  14 դեկտեմբերի, 2015

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պայմանագիր է կնքել Nike-ի հետ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ու Nike ընկերությունը դարձել են գործընկերներ։ Կողմերը պայմանագիր են կքնել Մոսկվայում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը։

«Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի եւ NIKE ապրանքանիշի միջեւ կնքվեց համաձայնագիր, ըստ որի՝ առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՀ բռնցքամարտի հավաքականը կներկայանա միջազգային ստանդարտներին համապատասխանող լավագույն հանդերձանքով»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գեւորգյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում