11:12  ,  14 դեկտեմբերի, 2015

Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը երրորդն է (ֆոտո)

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում գրավեց երրորդ տեղը: Grand Chess Tour-ի վերջին՝ երրորդ փուլն էր Լոնդոնում կայացած London Chess Classic մրցաշարը, որում հայ գրոսմայստերը զբաղեցրել էր չորրորդ տեղը, իսկ հաղթողի տիտղոսը նվաճել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Grand Chess Tour-ի նախորդ 2 տուրերն էին Norway Chess-ը եւ Sinquefield Cup-ը: Նորվեգիայում Արոնյանը գրավել էր նախավերջին՝ 9-րդ տեղը, իսկ Sinquefield Cup-ում նվաճել էր հաղթողի տիտղոսը:

Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում հաղթեց ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը, իսկ հոլանդացի Անիշ Գիրին գրավեց երկրորդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս