21:39  ,  13 դեկտեմբերի, 2015

London Chess Classic. Լեւոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքիով ավարտեց Լոնդոնում ավարտին մոտեցող London Chess Classic մրցաշարը, որի վերջին տուրում միավորը կիսեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակներով, իսկ պարտիան ավարտվեց 34-րդ քայլում:

Լեւոն Արոնյանը մրցաշարն ավարտեց 5 միավորով եւ գրավեց չորրորդ տեղը: 1-3-րդ տեղերը բաժանեցին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ հոլանդացի Անիշ Գիրին, որոնք հավաքեցին 5.5-ական միավորով եւ հաղթողին կորոշեն լրացուցիչ պարտիաներում:

9 տուրերում Արոնյանը պարտություն չկրեց, 8 պարտիա ավարտեց ոչ ոքի եւ միակ հաղթանակը տարավ վերջին տեղը գրաված բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ:

London Chess Classic, 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747)՝ 1:0

Մայքլ Ադամս (Անգլիա, 2737) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803)՝ 0.5:0.5

Մրցաշարային աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն - 5.5 միավոր

2. Անիշ Գիրի - 5.5 

3. Մաքսիմ Վաշյե-Լագրավ - 5.5

4. Լեւոն Արոնյան - 5

5. Ալեքսանդր Գրիշչուկ - 4.5

6. Մայքլ Ադամս - 4.5

7. Ֆաբիանո Կարուանա - 4.5

8. Հիկարու Նակամուրա - 4

9. Վիշվանաթան Անանդ - 3.5

10. Վեսելին Տոպալով - 2.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս