22:37  +04,  10 դեկտեմբերի, 2015

Վարուժան Սուքիասյան. Տղաների միջից պետք է հանենք պարտվողի հոգեբանությունը, ֆուտբոլասերին բերենք մարզադաշտ

Եկեք մոռանանք անցյալի մասին, նոր էջ բացենք, պետք է կարողանանք նոր տղաներ հրավիրել ակումբներից, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որը շարունակելու է գլխավորել նաեւ Երեւանի «Արարատը:

Պարոն Սուքիասյան NEWS.am Sport-ը շնորհավորում է Ձեզ ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը հավաքականում:

Շնորհակալ եմ: Արդեն պատկերացնում եմ, թե ինչպես պետք է աշխատեմ: Թարմություն է պետք մեր հավաքականին, պետք է ավելի համարձակ, ավելի ագրեսիվ եւ ստեղծագործ ֆուտբոլ խաղանք:

Ի՞նչ ժառանգություն եք ստացել նախորդ մարզիչներից:

Եկեք մոռանանք անցյալի մասին, նոր էջ բացենք, պետք է կարողանանք նոր տղաներ հրավիրել ակումբներից: Այս պահին անուններ չեմ կարող տալ, բայց հետագայում արդեն պարզ կլինի բոլորին: Հայաստանի ազգային հավաքականին պետք են ազգասեր, նվիրված ֆուտբոլիստներ: Կարծում եմ, որ մենք լավ հավաքական կունենանք: Ճիշտ է՝ ժառանգությունս այնքան լավը չէ, բայց մեր տղաների միջից պետք է հանենք պարտվողի հոգեբանությունը, իսկ ֆուտբոլասերին բերենք մարզադաշտ:

Առջեւում ամենաբարդ փորձությունն է՝ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլը: Ի՞նչ է սպասվում:

Բարդ աշխատանք է ինձ սպասվում, պատասխանատվությունը շատ մեծ է: Ես մաքսիմալիստ եմ եւ միշտ բարդ աշխատանքի եմ պատրաստ: Կանեմ հնարավորինս, որպեսզի հաջողություն գրանցենք ընտրական փուլում, իմ ուժերի ներածին չափով կաշխատեմ:

Ուրա՞խ եք Ձեր նշանակման համար:

Ինչու, ոչ: Մեր ազգի համար ամեն ինչ պատրաստ եմ: Սա ազգի համար է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ