19:44  ,  9 դեկտեմբերի, 2015

Գվարդիոլա. Ցանկանում եմ առավելագույնը

Մենք խաղում ենք միավորների, հեղինակության համար, եւ ես ցանկանում եմ առավելագույնը, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ:

«Հավանում եմ իրավիճակը, երբ խմբում վերջին խաղն անցկացնում ես փլեյ-օֆֆի ուղեգիրն ապահովելուց հետո: Բայց ես դեռ չեմ հանդիպել մի խաղացողի, որն ամբողջ ուժով հանդես չգար Չեմպիոնների լիգայում: Սա Եվրոպայի լավագույն մրցաշարն է, եւ բոլորն են ցանկանում իրենց դրսեւորել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խաղում «Բավարիան» կհյուրընկալվի Զագրեբի «Դինամոյին»: Գերմանական ակումբը 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում