18:16  ,  9 դեկտեմբերի, 2015

Հայ դահուկորդները կմասնակցեն Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը

Հայ դահուկորդները կմասնակցեն Ֆինլանդիայում կայանալիք Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը, որը միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող տարածաշրջանային գավաթի խաղարկության մրցաշարերից մեկն է:

Հայաստանն այս տարի գավաթի խաղարկությանը կմասնակցի երեք մարզիկով՝ Սերգեյ Միքայելյան, Միքայել Միքայելյան եւ Մարիամ Միքայելյան: Հավաքականը գլխավորում է Արթուր Միքայելյանը:

«Սկանդինավիայի գավաթի խաղարկությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պետության առավել թվով մարզիկներով մասնակցելու, որի հնարավորությունը չկա աշխարհի առաջնությանը եւ գավաթի խաղարկության փուլերին»,- ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում ասել է դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 11-13-ը: Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայանում է արդեն երրորդ անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում