Աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստուհի Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկածով։
Ուիլյամս կրտսերն այս տարի նվաճել է Ուիմբլդոնի մրցաշարի, Ավստրալիայի բաց առաջնության եւ Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողի կոչումները։
Քվեարկության արդյունքում, Սերենա Ուիլյամսն առաջ է անցել իսպանացի Գարբինյե Մուգուրուսայից, իտալացի Ֆլավիա Պենետայից եւ լեհ Ագնեշկա Ռադվանսկայից։
2015-ին 10,5 միլիոն դոլար վաստակած Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում 7-րդ անգամ է արժանանում WTA-ի այս մրցանակին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում