19:04  ,  8 դեկտեմբերի, 2015

Սերենա Ուիլյամսը՝ չորրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն թենիսիստուհի

Աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստուհի Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկածով։

Ուիլյամս կրտսերն այս տարի նվաճել է Ուիմբլդոնի մրցաշարի, Ավստրալիայի բաց առաջնության եւ Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողի կոչումները։

Քվեարկության արդյունքում, Սերենա Ուիլյամսն առաջ է անցել իսպանացի Գարբինյե Մուգուրուսայից, իտալացի Ֆլավիա Պենետայից եւ լեհ Ագնեշկա Ռադվանսկայից։

2015-ին 10,5 միլիոն դոլար վաստակած Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում 7-րդ անգամ է արժանանում WTA-ի այս մրցանակին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով