15:21  ,  8 դեկտեմբերի, 2015

Զիֆիլդի մրցաշար. Հայ դահուկորդուհիների արդյունքները

Դահուկավազքի կանանց Հայաստանի հավաքականի երեք անդամներն ավարտեցին ելույթները ավստրիական Զիֆիլդում անցկացված միջազգային մրցաշարում:

Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները ուժերը չափեցին արագավազքում: 52 մասնակիցների շարքում Աննա Մխիթարյանը զբաղեցրել է 44-րդ, Կատյա Գալստյանը՝ 45-րդ եւ Լիլիթ Տոնոյանը՝ 48-րդ տեղերը:

Դասական ոճի (5 կմ) մրցավազքում մասնակցել են 63 դահուկորդ: Կանանց հավաքականի անդամներից Մխիթարյանը գրավել է 54-րդ, Գալստյանը՝ 56-րդ, իսկ Տոնոյանը՝ 61-րդ հորիզոնականները:

Վարկանիշային մրցաշարի վերջին օրը՝ ազատ ոճի 5կմ մրցատարածությունը 70-րդ հատել է Աննա Մխիթարյանը, 74-րդը՝ Կատյա Գալստյանը եւ 81-րդը Լիլիթ Տոնոյանը, հաղորդում է ՀԱՕԿ կայքը:

Կանանց հավաքականը դեկտեմբերի 7-ից ուսումնամարզական հավաքի է մեկնել  Իտալիա, իսկ դեկտեմբերի 17-ին կմասնակցեն հերթական վարկանիշային մրցաշարի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում