00:52  ,  3 դեկտեմբերի, 2015

Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնան» հաղթեց՝ 6:1

«Բարսելոնան» դուրս եկավ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: 1/16 եզրափակիչի պատասխան խաղում կատալոնական ակումբը 6:1 հաշվով առավելության հասավ «Վիլյանովենսեի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը բացել է բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը, որն աչքի է ընկել 30 մետրից կատարած գեղեցիկ հարվածով: Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» «Կամ Նոու» ստադիոնում առաջին անգամ է գնդակ խփում տուգանային հրապարակի սահմաններից դուրս կատարած հարվածով: Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

Իսպանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» - «Վիլյանովենսե»՝ 6:1

Դանի Ալվես, 4, Սանդրո Ռամիրես, 21, 31, 69, Մունիր, 51, 76 – Խուան Գուարնիդո, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում