20:22  ,  2 դեկտեմբերի, 2015

Ռոնալդուն չի խաղա «Կադիսի» դեմ

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին հանդիպմանը։ Արքայական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի հայտավորել Ռոնալդուին՝ նրան տալով լրացուցիչ հանգստի հնարավորություն, հաղորդում է Marca-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն առաջին անգամ հայտավորված չի լինի «Ռեալի» կազմում։

Ռոնալդուն այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, խփել է 16 գնդակ, կատարել է 2 գոլային փոխանցում։

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումը «Ռեալը» կանցկացնի Կադիսում։ Դեկտեմբերի 2-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո 01։00-ին։ Պատասխան հանդիպումը դեկտեմբերի 16-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում