Շվեդիայի Բուրոս քաղաքում անցկացված «Ոսկե աղջիկներ» բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանն ու 64 կգ քաշային Աննա Հովհաննիսյանը նվաճել են ոսկե մեդալներ։ Դրա համար նրանցից պահանջվել է 2-ական հաղթանակ։
Մրցաշարին մասնակցում էին 12 երկրի 230 ներկայացուցիչներ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում