11:42  ,  2 դեկտեմբերի, 2015

Թինա Կարապետյանն իր զույգի հետ կմասնակցի գեղասահքի միջազգային մրցաշարի

Գեղասահորդներ Թինա Կարապետյանը եւ Սայմոն Սենեկալը կմասնակցեն Զագրեբի միջազգային մրցաշարին, գրում է ՀԱՕԿ-ի կայքը:

Կարապետյանը եւ Սենեկալը կմրցեն 8 զույգերի հետ Ֆրանսիայից, Դանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից եւ ԱՄՆ-ից: «Golden Spin of Zagreb 2015»-ն ընդգրկված է Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում: «Golden Spin of Zagreb 2015»-ը մեկնարկում է դեկտեմբերի 2-ին եւ կեզրափակվի դեկտեմբերի 5-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում