16:40  ,  21 հունիսի, 2012

Կլիչկոն վստահ է, որ ուկրաինացիները պարտվեցին Շեւչենկոյի վնասվածքի հետեւանքով

WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն մեկնաբանել է Եվրո-2012-ում Ուկրաինայի հավաքականի՝ Անգլիայի թիմից կրած պարտությունը:

«Եթե չլիներ Շեւչենկոյի վնասվածքը, անգլիացիների հետ հանդիպման արդյունքն այլ կլիներ: Այդ խաղը դիտել եմ ընկերներիս հետ: Վստահ էի, որ մեր տղաները հաղթելու են: Նրանք արժանի դիմադրություն ցույց տվեցին անգլիացիներին, սակայն ցավալի պարտություն կրեցին: Ուկրաինայի հավաքականը հիանալի հանդես եկավ ուժեղ թիմերի դեմ խաղերում»,- Կլիչկոյի խոսքը փոխանցում է sportbox.ru-ն:

Հիշեցնենք, որ ուկրաինացիները Եվրո-2012-ի D խմբում գրավեցին երրորդ տեղը եւ դուրս մնացին հետագա պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով