00:46  ,  24 նոյեմբերի, 2015

Ռաֆայել Նադալ. Կարիերայիս ծանրագույն մրցաշրջանն էր

Զգում եմ, որ վերադարձել եմ համաշխարհային թենիսի բարձրագույն լիգա, ասել է իսպանացի Ռաֆայել Նադալը, որը բազմաթիվ վնասվածքներից հետո այս մրցաշրջանն ավարտում է ATP ընթացիկ վարկանիշային աղյուսակի 5-րդ տեղում:

«Իմ կարիերայի ծանրագույն մրցաշրջանն էր: Տարօրինակ զգացողություններ եմ ունեցել, բայց երբեք չեմ մտածել հանձնվելու մասին, միշտ ոգեշնչում եմ ունեցել, ընդունել եմ ծանր պահերը, որպեսզի նոր ուժով վերադառնալ կորտ: Այդ ամենն ինձ թույլ տվեց մրցաշրջանի վերջին վեց մրցաշարերում խաղալ բարձր մակարդակի վրա եւ վերադառնալ բարձրագույն լիգա:

Նովակ Ջոկովիչն այս մրցաշրջանում ցուցադրում էր ֆանտաստիկ խաղամակարդակ, որը ես ունենում եմ ընդամենը մի քանի գեյմում: Բայց դա միայն մոտիվացնում է ինձ: Ես ցանկանում եմ աշխարհի չորս-հինգ ուժեղագույնների մեջ: Դա է իմ նպատակը: Աշխարհի 5-րդ ռակետն եմ, 100-ից դուրս չեմ մնացել, նշանակում է չկա որեւէ դրամա: Դժվարություններն անցյալում են, այժմ պետք է աշխատել: Հաջորդ մրցաշրջանի մասին մտածում եմ լավատեսորեն»,- Նադալի խոսքը մեջբերում է cope.es-ը:

Հիշեցնենք, որ Լոնդոնում ավարտված տարվա ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչում Նադալը պարտվեց Նովակ Ջոկովիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով