13:12  ,  23 նոյեմբերի, 2015

«Ռեալի» ֆուտբոլիստները չեն հավատում Բենիտեսին ու սպասում են նրա հեռացմանը

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները չեն ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ:

Marca-ի համաձայն՝ Արքայական ակումբի ֆուտբոլիստները չեն հավատում իսպանացի մասնագետին եւ տանել չեն կարողանում նրան: Բացի այդ, ֆուտբոլիստները զգում են, որ Բենիտեսը երկար չի մնալու իր պաշտոնում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնայից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո մադրիդցիները նահանջել էին երրորդ տեղ եւ արդեն 6 միավոր են զիջում կատալոնական ակումբին: Բենիտեսն այս մրցաշրջանից առաջ է գլխավորել «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում