12:10  ,  21 նոյեմբերի, 2015

Լուիս Էնրիկե. Մեսիի մասնակցության մասին որոշում կլինի հանդիպումից մեկ ժամ առաջ

Լիոնել Մեսին վերականգնվել է, սակայն նրա մասնակցության վերաբերյալ որոշում կընդունվի հանդիպման մեկնարկից մեկ ժամ առաջ, ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն՝ խոսելով «Ռեալի» հետ խաղում արգենտինացի հարձակվողի հնարավոր մասնակցության մասին:

«Կլինի մարզում, որից հետո կխոսենք: Մեկնարկային կազմի մասին որոշում կլինի վերջին պահին»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Barcastuff-ը, որը ներկայացրել է նաեւ կատալոնական թիմի հավանական մեկնարկային կազմը «Ռեալի» դեմ «Էլ Կլասիկոյում». Բրավո, Ալվես, Պիկե, Մասկերանո, Ալբա, Ռակիտիչ, Բուսկետս, Ինյեստա, Մեսի, Սուարես, Նեյմար:

Նոյեմբերի 21-ին կայանալիք «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով