22:11  ,  18 նոյեմբերի, 2015

ATP ամփոփիչ մրցաշար. Ռաֆայել Նադալը կիսաեզրափակիչում է

Լոնդոնում ընթացող թենիսի ATP տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում իսպանացի Ռաֆայել Նադալը 6:4, 6:1 հաշվով առավելության է հասել բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ: 29-ամյա թենիսիստը ժամանակից շուտ ապահովել է տեղը կիսաեզրափակիչում:

Մեկնարկային մրցախաղում Նադալը 6:3, 6:2 հաշվով պարտության էր մատնել շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկային:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում