20:44  ,  18 նոյեմբերի, 2015

WTA. Մարգարիտա Գասպարյանը՝ տարվա ծագող աստղի հավակնորդ

WTA-ը (Թենիսի կանանց ասոցիացիա) տարվա ծագող աստղի հավակնորդների թվում ընդգրկել է նաեւ ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանին: 21-ամյա մարզուհին 2015-ին համաշխարհային դասակարգման 217-րդ տեղից բարձրացել է 58-րդ տեղ:

Նա նվաճել է Բաքվում կայացած WTA շարքի մրցաշարի հաղթողի կոչումը եւ երեք տիտղոս Թենիսի միջազգային ֆեդերացիայի մրցաշարերում:

Հավակնորդների մեջ են նաեւ ռուսաստանցիներ Դարյա Գավրիլովան ու Դարյան Կասատկինան եւ ճապոնացի Նաո Հիբինոն:

Քվեարկությունը wtatennis-ում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս