10:12  ,  12 նոյեմբերի, 2015

Ադրբեջանի հավաքականի նախկին խաղացողը 2 տարով որակազրկվել է մրցավարին հարվածելու համար

Ռուսական «Վիրաժ» ֆուտզալի ակումբի խաղացող մարզիչ Սարհան Միկայիլովը 2 տարով որակազրկվել է մրցավարին հարվածելու համար: Նման որոշում է կայացրել Ռուսաստանի ֆուտբոլային միությունը, գրում է ТАСС-ը:

Միկայիլովին 2 տարով արգելել են զբաղվել ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությամբ:

Հոկտեմբերի 31-ին կայացած «Կուգան» - «Վիրաժ» Ռուսաստանի առաջին լիգայի խաղի ժամանակ ադրբեջանցի ֆուտզալիստը հարվածել էր մրցավարին, որը կանոնների խախտում էր աձանագրել նրա կողմից: Որակազրկվելուց բացի, Ադրբեջանի հավաքականի նախկին խաղացողը նաեւ տուգանվել է 50 հազար ռուբլի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում