Ռուսական «Վիրաժ» ֆուտզալի ակումբի խաղացող մարզիչ Սարհան Միկայիլովը 2 տարով որակազրկվել է մրցավարին հարվածելու համար: Նման որոշում է կայացրել Ռուսաստանի ֆուտբոլային միությունը, գրում է ТАСС-ը:
Միկայիլովին 2 տարով արգելել են զբաղվել ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությամբ:
Հոկտեմբերի 31-ին կայացած «Կուգան» - «Վիրաժ» Ռուսաստանի առաջին լիգայի խաղի ժամանակ ադրբեջանցի ֆուտզալիստը հարվածել էր մրցավարին, որը կանոնների խախտում էր աձանագրել նրա կողմից: Որակազրկվելուց բացի, Ադրբեջանի հավաքականի նախկին խաղացողը նաեւ տուգանվել է 50 հազար ռուբլի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում