15:08  ,  9 նոյեմբերի, 2015

Հայ սամբիստները մեկնում են աշխարհի առաջնությանը

Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում է նոյեմբերի 12-16-ը կանցկացվի սամբոյի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Մավրիկ Նասիբյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, փոխչեմպիոն Էռնեստ Հայրապետյանը, բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը եւ այլք:

Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյան: Հավաքականը Մարոկկո կմեկնի նոյեմբերի 11-ին, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս