16:16  ,  20 հունիսի, 2012

Շախմատային լրահոս

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (Բրազիլիա) Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող մրցաշարում չորս տուրից հետո վաստակել է 4 միավոր եւ գլխավորում է աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ գրոսմայստերներ Վադիմ Շիշկինը, Վլադիմիր Սերգեեւը (Ուկրաինա) եւ Դենեշ Բորոշը (Հունգարիա), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:

Գրոսմայստերներ Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Տիգրան Քոթանջյանը եւ Հրայր Սիմոնյանը (Հայաստան) Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում չորս տուրից հետո 3,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը:

Գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը եւ Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան) Վորոնեժում անցկացվող մրցաշարում յոթ տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք միայն կես միավոր են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեեւից (Ռուսաստան):

ՖԻԴԵ-ն երեւանցի միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին հաստատել է հուլիսի 6-10-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվելիք արագ եւ կայծակնային խաղի աշխարհի առաջնության մրցավարական հանձնաժողովի կազմում, հաղորդում է Armchess.am-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով