09:12  ,  6 նոյեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիա» - «Գաբալա» հանդիպման լավագույն խաղացող

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը ադրբեջանական «Գաբալայի» դեմ Եվրոպայի լիգայի չորրորդ տուրի խաղում:

Մխիթարյանը 5 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 3 հարված՝ դարպասին: Հենրիխը կատարել է 59 փոխանցում 89.8 տոկոս ճշգրտությամբ: 26-ամյա կիսապաշտպանը մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, երեք անգամ խլել է գնդակը, մեկ անգամ էլ կասցրել է մրցակցի գրոհը: Մխիթարյանը կանոնները խախտել է երկու անգամ, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, նրա դեմ պայքարում երկու անգամ են խախտել կանոնները:

Մխիթարյանը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 10: Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 4:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել է գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում