20:33  ,  31 հոկտեմբերի, 2015

Հարություն Մերդինյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալ է նվաճել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում:

Նժույգի թափեր վարժությունում Մերդինյանը հավաքել է 15.500 միավոր՝ գրավելով երրորդ տեղը եւ նվաճելով 2016թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ոսկե եւ արծաթե մեդալները բաժին են հասել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին: Աշխարհի չեմպիոն դարձած Մաքս Վիթլոքը հավաքել է 16.133 միավոր, իսկ երկրորդ տեղը գրաված Լուիս Սմիթը՝ 16.033:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության տղամարդկանց պայքարին Հայաստանը ներկայացել է 3 մարմնամարզիկներով՝ Արթուր Դավթյան (բազմամարտ), Հարություն Մերդինյան (նժույգի թափեր) եւ Վահագն Դավթյան (օղակների վարժություն)։ Արթուր Դավթյանը Հարություն Մերդինյանի պես ավարտել է ելույթը, իսկ Վահագն Դավթյանը 7-րդ տեղը գրավեց օղակների վարժությունում:

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ամերիկահայ Հուռի Գեբեշյանը Արթուր Դավթյանի պես հաջող էր հանդես եկել եւ շատ մոտ է օլիմպիական ուղեգիր նվաճելուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում