Ֆուտզալի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական D խմբի մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի բոլոր խաղերը սպասարկել է ՖԻՖԱ-ի ադրբեջանցի 31-ամյա մրցավար Յուսիֆ Նուրուլաեւը, հայտնում է haqqin.az-ը:
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում անցկացված մրցաշարում հայ ֆուտզալիստներն անցկացրել էին 3 անհաջող խաղ՝ պարտվելով Կիպրոսի (2:3), Լատվիայի (3:4) ու Էստոնիայի (1:2) հավաքականներին: Այդ խաղերում հայկական թիմը ստացել է 10 դեղին քարտ՝ խմբում գրավելով վերջին տեղը:
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում