21:06  ,  19 հունիսի, 2012

Մեկնարկում է հաշմանդամների հանրապետական 10-րդ մարզական փառատոնը

Հունիսի 20-ից 22-ը Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեն կանցկացնի հաշմանդամների հանրապետական 10-րդ մարզական փառատոնը, որին կմասնակցեն  մոտ 90 հաշմանդամ մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից: Փառատոնի ծրագրում ընդգրկված է լող, ծանրամարտ, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ եւ թենիս:
Մարզական ծրագրին զուգահեռ կիրականացվեն նաեւ մշակութային ծրագրեր, կկազմակերպվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ` հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ:

Բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 20-ին ժամը 12:30-ին, Միջազգային կարմիր խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնում (Աշտարակի խճուղի 50/1)։ Միջոցառման հովանավորն է ֆրանսիական «ՍԱՈՒՂ» ընկերությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում