22:30  ,  19 հոկտեմբերի, 2015

Երեւանում կայացած հրաձգության մրցաշարի հաղթողները

Երեւանում երրորդ անգամ անցկացվել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը, որի վերջին մրցելույթներին եւ պարգեւատրման արարողությանը ներկա է եղել նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը

Մրցմանը մասնակցել են 65 մարզիկներ Յուրի եւ Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցից, Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից (ԵՀՄՊՄԴ), Հրաձգության հանրապետական մարզադպրոցից (ՀՀՄԴ), Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցից, ինչպես նաեւ Վանաձորի թիմը եւ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ թիմով հանդես եկող Բանակի կենտրոնական մարզական ակումբը (ԲԿՄԱ): 

Մրցաշարում հաղթող են դարձել հետեւյալ հրաձիգները.

Օդամղիչ հրացան` 10 մ, 60 կրակոց, տղաներ – Հայկ Բաբայան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան) 

Օդամղիչ հրացան՝ 10 մ, 40 կրակոց, աղջիկներ – Սուսաննա Հովհաննիսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան) 

Օդամղիչ ատրճանակ՝ 10 մ, 60 կրակոց, տղաներ – Սեւակ Արշակյան (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Նորա Նիկողոսյան)

Օդամղիչ ատրճանակ՝ 10 մ, 40 կրակոց, աղջիկներ – Էլմիրա Կարապետյան (ՀՀՄԴ, անձնական մարզիչ՝ Նորայր Առաքելյան)

Վազող թիրախ` նորմալ վազք 10 մ, 30 + 30 կրակոց, տղաներ – Ալեքսանդր Անդրեասյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան) 

Վազող թիրախ` նորմալ վազք 10 մ, 20 + 20 կրակոց, աղջիկներ – Լիլիթ Մկրտչյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

Վազող թիրախ` խառը վազք 10 մ, 2 x 20 կրակոց, տղաներ - Շանթ Սարգսյան (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

Վազող թիրախ` խառը վազք 10 մ, 2 x 20 կրակոց, աղջիկներ – Լիլիթ Մկրտչյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան) 

Օդամղիչ հրացան, տղաներ, աղջիկներ, բլից վարժություն, 40 կրակոց - Հրաչիկ Բաբայան (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան) 

Օդամղիչ ատրճանակ, տղաներ, աղջիկներ, բլից վարժություն, 40 կրակոց - Բենիկ Խլղաթյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան), փոխանցում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում