18:56  ,  16 հոկտեմբերի, 2015

Լինց. Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից

Ավստրիական Լինցում ընթացող թենիսի կանանց մրցաշարում ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը քառորդ եզրափակիչում մրցեց գերմանացի Աննա-Լենա Ֆրիդզամի հետ եւ պարտվեց 3:6, 4:6 հաշվով: Հանդիպումը տեւել է 1 ժամ 14 րոպե: Ֆրիդզամը կատարել է 5 էյս:

Եզրափակիչի ուղեգրի համար Ֆրիդզամը կմրցի շվեդ Յուհաննա Լարսոնի եւ ամերիկացի Մեդիսոն Բրենգլի դիմակայության հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով