17:06  ,  19 հունիսի, 2012

Մխիթարյանը միացել է «Շախտյորին»

Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորն» այս օրերին հավաք է անցկացնում Ավստրիայի Գոինգ ավանում:

Հունիսի 19-ին թիմին է միացել Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Մխիթարյանը հայտնել է, որ հիանալի է անցկացրել հանգիստը հայրենիքում՝ շփվելով հարազատների եւ ընկերների հետ:   

Հունիսի 20-ին Միրչա Լուչեսկուի թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի ավստրիական «Գոինգ» ակումբի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով