23:53  ,  14 հոկտեմբերի, 2015

Լինց. Մարգարիտա Գասպարյանը քառորդ եզրափակիչում է

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել ավստրիական Լինցում ընթացող թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ: 21-ամյա մոսկվացի մարզուհին 2 ժամ 4 րոպեում 6:3, 2:6, 6:3 հաշվով առավելության է հասել մրցաշարի 6-րդ ռակետ Կամիլա Ջորջիին: Գասպարյանը կատարել է 7 սեյվ:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Գասպարյանը կմրցի ռումինացի Անդրեա Միտուի եւ գերմանացի Անա-Լենա Ֆրիդզամի դիմակայության հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում