10:57  ,  13 հոկտեմբերի, 2015

5 մեդալ՝ աշխարհի երիտասարդական առաջնությունից

Հայաստանը 5 մեդալով է ելույթն ավարտել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող սամբոյի 2015թ. աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում:

48 կգ քաշային Էդմոն Մանուկյանը եւ 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը պարտվել են միայն եզրափակիչում եւ արժանացել արծաթե մեդալի, իսկ Հարություն Սարգսյանը (52 կգ), Գրիգոր Սահակյանը (87 կգ) եւ Գառնիկ Սարոյանը (100 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում