12:49  ,  19 հունիսի, 2012

Պլատինի. Ուկրաինան ու Լեհաստանն արդեն հաղթել են Եվրո-2012-ում

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ գոհ է Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող Եվրո-2012-ի կազմակերպիչների աշխատանքից:

«Ուկրաինան ու Լեհաստանն արդեն հաղթել են այս մրցաշարում: Նրանք հիանալի են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Շնորհավորում եմ նրանց: Ֆուտբոլային մթնոլորտը 99 տոկոսով ֆանտաստիկ է: Մինչեւ մրցաշարի մեկնարկը մի շարք խնդիրներ առաջացան, սակայն Լեհաստանն ու Ուկրաինան արդարացրեցին բոլոր սպասելիքները: Իհարկե, որոշ թերություններ կան, սակայն դրանք չէին կարող չլինել»,- Պլատինիի խոսքը փոխանցում է Եվրո-2012-ի տեղեկատվական կենտրոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով