19:50  ,  18 հունիսի, 2012

Լեւոն Արոնյանը 5-րդն է

Համաշխարհային դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Միխայիլ Տալի հուշամրցաշարի վերջնական մրցաշարային աղյուսակում գրավեց 5-րդ տեղը: Վերջին տուրում Արոնյանը պարտության մատնեց Ֆաբիանո Կարուանային եւ որոշակիորեն բարելավեց դիքրը` վաստակելով 4,5 միավոր: Արոնյանի հաղթանակի շնորհիվ համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը կարողացավ շրջանցել Կարուանային եւ նվաճել մրցաշարի հաղթողի տիտղոսը:

 

Միխայիլ Տալի հուշամրցաշար

9-րդ տուր

Լեւոն Արոնյան – Ֆաբիանո Կարուանա` 1:0   
Լյուկ Մակշեյն – Մագնուս Կարլսեն` 0:1    
Հիկարու Նակամուր – Թեյմուր Ռաջաբով` 0,5:0,5   
Վլադիմիր Կրամնիկ – Ալեքսանդր Մորոզեւիչ` 0,5:0,5  
Եվգենի Տոմաշեւսկի – Ալեքսանդր Գրիշչուկ` 0,5:0,5   

Մրցաշարային աղյուսակ
 1. Մագնուս Կարլսեն` 5,5      
 2. Ֆաբիանո Կարուանա` 5     
 3. Թեյմուր Ռաջաբով` 5    
 4. Ալեքսանդր Մորոզեւիչ` 4,5
 5. Լեւոն Արոնյան` 4,5       
 6. Վլադիմիր Կրամնիկ` 4,5    
 7. Ալեքսանդր Գրիշչուկ` 4,5  
 8. Հիկարու Նակամուրա` 4     
 9. Լյուկ Մակշեյն` 4      
10. Եվգենի Տոմաշեւսկի` 3,5   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով