18:37  +04,  21 սեպտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը Լեւերկուզենի «Բայերի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում, որում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մեկնարկային կազմում հանդես էր եկել 81-րդ րոպե եւ դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյանը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել է 4 հարված, որոնցից երկուսը՝ դիպուկ: Նա կատարել է 38 փոխանցում՝ 76.3 տոկոս ճշգրտությամբ: 26-ամյա կիսապաշտպանը 7 անգամ շրջանցել է մրցակիցներին, 2 անգամ խլել է գնդակը եւ մեկ անգամ հաղթել է օդային պայքարում: Հենրիխը թույլ չի տվել կանոնների խախտում, իսկ նրա դեմ պայքարում հյուրերը կանոնները խախտել են մեկ անգամ: Արդյունքում, Մխիթարյանը ստացել է 8.77 գնահատականը՝ զիջելով միայն ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավային (8.84):

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղում «Բորուսիան» հաղթել էր 3:0 հաշվով եւ Մյունխենի «Բավարիայի» հետ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս