21:20  ,  20 սեպտեմբերի, 2015

«Բորուսիայի» 5-րդ հաղթանակն ու Մխիթարյանի գոլային փոխանցումը

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Լեւերկուզենի «Բայերին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Թոմաս Տուխելի գլխավորած թիմի երկրորդ գոլի դրվագում արդյունավետ փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 81-րդ րոպեին:

«Բորուսիան» 15 միավորով եւ գնդակների +15 տարբերությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր վաստակած Մյունխենի «Բավարիան» գոլերի +13 տարբերությամբ երկրորդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Բայեր»՝ 3:0

Յոնաս Հոֆման, 19, Սինձի Կագավա, 58, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 74, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում