01:07  ,  13 սեպտեմբերի, 2015

US Open. Առաջին անգամ տիտղոսը նվաճեց Ֆլավիա Պենետան

Իտալացի Ֆլավիա Պենետան նվաճեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում 33-ամյա մարզուհին երկու սեթում պարտության մատնեց 32-ամյա իտալացի Ռոբերտա Վինչիին՝ 7:6 (7:4), 6:2: Պենետան առաջին անգամ խաղաց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում: Դեռ ոչ մի իտալուհի չէր հաղթել US Open-ում:

Կիսաեզրափակիչում Վինչին պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսին:

Տղամարդկանց մենախաղի տիտղոսը սեպտեմբերի 13-ին կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ու երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս