12:08  ,  12 սեպտեմբերի, 2015

US Open. Տիտղոսը կվիճարկեն Ջոկովիչն ու Ֆեդերերը

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ու աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կվիճարկեն թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի չեմպիոնական տիտղոսը:

Կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչը 6:0, 6:1, 6:2 հաշվով պարտության է մատնել 9-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչին:

Ռոջեր Ֆեդերերն ուժեղ էր 5-րդ ռակետ, շվեյցարացի Սթեն Վավրինկայից՝ 6:4, 6:3, 6:1:

Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում