Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի պարտությամբ ավարտվեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ հանդիպումը: Ամերիկացի մարզուհին 6:2, 4:6, 4:6 հաշվով պարտվեց իտալացի Ռոբերտա Վինչիին: 2011 թվականից հետո առաջին անգամ Սերենա Ուիլյամսը դուրս չի գալիս US Open-ի եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչներում Սերենան չորրորդ անգամ է կարիերայում պարտություն կրում կիսաեզրափակիչում:
Այս մրցաշրջանում Սերենա Ուիլյամսը հաղթել է «Մեծ սաղավարտի» նախորդ երեք մրցաշարերում:
US Open-ի եզրափակիչում Ռոբերտա Վինչիի մրցակիցը կլինի իտալացի Ֆլավիա Պենետան, որը 6:1, 6:3 հաշվով առավելության է հասել աշխարհի երկրորդ ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպին: Պենետան 33 տարեկանում առաջին անգամ է դուրս գալիս «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում