23:31  ,  5 սեպտեմբերի, 2015

US Open. Ֆեդերերը դուրս եկավ չորրորդ շրջան

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության չորրորդ շրջան: Շվեյցարացի թենիսիստը մրցել է գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի հետ, որն ունի 29-րդ համարը: Ֆեդերերը հաղթել է երեք սեթում՝ 6:3, 6:4, 6:4:

Նրա հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ջոն Իզները, որը 6:3, 6:4 հաշվով հաղթել էր չեխ Իրժի Վեսելիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում