18:11  ,  5 սեպտեմբերի, 2015

Առաջին անգամ Նադալը մրցաշրջանը կավարտի առանց «Մեծ սաղավարտի» տիտղոսի

Պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մրցաշրջանը կավարտի առանց «Մեծ սաղավարտի» տիտղոսի: ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում 29-ամյա մարզիկը հինգ սեթում պարտվել էր իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին:

Առաջին տիտղոսը «Մեծ սաղավարտում» Նադալը նվաճել է 2005-ին: Նա առաջին տղամարդ թենիսիստն է, որը Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճել է հենց առաջին մասնակցության մրցաշարում: Մեկ անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, երկուական անգամ՝ Ուիմբլդոնում եւ US Open-ում:

Նադալն ունի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 14 տիտղոս: Իսպանացին 9 անգամ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում: 2008-ին նա դարձել է օլիմպիական չեմպիոն:

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերն են Ավստրալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի բաց առաջնություններն ու Ուիմբլդոնի մրցաշարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում