13:41  ,  31 օգոստոսի, 2015

Մարիա Շարապովան չի խաղա US Open-ում

Աշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովան բաց կթողնի թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը։ Ռուս թենիսիստուհին ունի առողջական խնդիրներ։ Շարապովան կորտ դուրս չի եկել Ուիմբլդոնի մրցաշարում ստացած ծնկի վնասվածքից հետո։

«Ես անում էի հնարավորը, որպեսզի հասցնեի վերականգնվել, սակայն ժամանակը քիչ էր։ Կպատրաստվեմ ասիական մրցաշարերին եւ հույս ունեմ, որ մրցաշրջանը կավարտեմ լավ մարզավիճակում»,- Ֆեյսբուքում գրել է 28-ամյա մարզուհին։

US Openի հիմնական մրցաշարում Մարիա Շարապովային կփոխարինի ռուսաստանցի Դարյա Կասատկինան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով